ԾՆՆԴՈՑ 29:35 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա մի անգամ էլ հղիացավ, ծնեց որդի և ասաց. «Այժմ դարձյալ գոհություն պիտի հայտնեմ Տիրոջը»։ Եվ նրա անունը դրեց Հուդա։ Եվ դադարեց ծնելուց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ դարձյալ հղիացավ ու մի որդի ծնեց և ասաց. «Այս անգամ գոհություն պիտի հայտնեմ Տիրոջը»։ Դրա համար նրա անունը Հուդա դրեց։ Եվ դադարեց ծնելուց։ |
Զելփայի՝ Լիայի նաժիշտի որդիներն էին Գադն ու Ասերը։ Ահա սրանք են Հակոբի որդիները, որ նա ունեցավ Ասորիների Միջագետքում։
Հուդայի որդիները՝ Էրը, Օնանը, Սելովմը, Փարեսն ու Զարան։ Էրն ու Օնանը մեռան քանանացիների երկրում։ Իսկ Փարեսի որդիներն են Ասրովմն ու Համուելը։
Թեև Հուդան զորավոր էր իր եղբայրների մեջ և նրանց իշխանը, բայց օրհնությունը Հովսեփին տրվեց։
Հուդայի մասին ասաց հետևյալը. «Տե՜ր, լսի՛ր Հուդայի ձայնը և այցելի՛ր նրա ժողովրդին։ Թող իր ձեռքերով պաշտպանի իրեն, իսկ դու օգնակա՛ն եղիր նրան թշնամիների դեմ»։