Եսավը Հակոբի նկատմամբ ոխ էր պահում այն օրհնության պատճառով, որ իր հայրը տվել էր նրան, և մտածում էր. «Թող մոտենան իմ հոր սգի օրերը, որպեսզի սպանեմ Հակոբին՝ իմ եղբորը»։
ԾՆՆԴՈՑ 27:42 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ռեբեկային տեղեկացրին Եսավի՝ իր երեց որդու մտադրության մասին։ Նա մարդ ուղարկեց, կանչեց իր կրտսեր որդուն՝ Հակոբին, ու ասաց նրան. «Ահա քո եղբայր Եսավը սպառնում է սպանել քեզ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ռեբեկային հայտնեցին իր մեծ որդու՝ Եսավի խոսքերը։ Նա մարդ ուղարկեց և կանչեց իր կրտսեր որդի Հակոբին և ասաց նրան. «Ահա քո եղբայր Եսավն ուզում է վրեժ լուծել քեզնից և սպանել քեզ։ |
Եսավը Հակոբի նկատմամբ ոխ էր պահում այն օրհնության պատճառով, որ իր հայրը տվել էր նրան, և մտածում էր. «Թող մոտենան իմ հոր սգի օրերը, որպեսզի սպանեմ Հակոբին՝ իմ եղբորը»։
Բավական են ինձ այն ողջ արդարությունն ու բարերարությունը, որ արեցիր քո ծառային, որովհետև ցուպը ձեռքիս անցա Հորդանանի այս կողմը, իսկ հիմա երկու բանակ եմ դարձել։
Հակոբը, նրանց տեսնելով, ասաց. «Այս բանակը Աստծունն է», և այդ վայրի անունը դրեց Բանակատեղիներ [𝕸 Մախանայմ]։
Երանի՜ նրանց, որոնց ընտրեցիր և ընդունեցիր, Քանի որ քո գավիթներում պիտի բնակվեն։ Մենք պիտի հագենանք քո տան բարիքներից, Սուրբ է քո տաճարը, սքանչելի՝ արդարությամբ։
Գերվել էին նաև Դավթի երկու կանայք՝ Աքինովամ Հեզրայելացին ու Կարմեղացի Նաբաղի կինը՝ Աբիգեան։