ԾՆՆԴՈՑ 27:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ ասաց. «Ես ծերացել եմ և չգիտեմ, թե ե՛րբ պիտի մեռնեմ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ասաց. «Ես ծերացել եմ և չգիտեմ իմ մեռնելու օրը։ |
Երբ Իսրայելի մահվան օրերը մոտեցան, նա կանչեց իր որդի Հովսեփին ու ասաց նրան. «Եթե ես շնորհ գտա քո առաջ, ապա ձեռքդ դի՛ր իմ զիստի տակ ու խոստացի՛ր, որ իմ նկատմամբ արդար ու ողորմած կլինես և ինձ Եգիպտոսում չես թաղի։
Իսրայելը Հովսեփին ասաց. «Ահա ես մեռնում եմ։ Աստված թող ձեզ հետ լինի և ձեզ վերադարձնի ձեր նախնիների երկիրը։
Այն ամենը, ինչ ձեռքիցդ կգա անելու, արա՛ կարողությանդ չափով, որովհետև դժոխքի մեջ, ուր պիտի գնաս, ո՛չ գործ կա, ո՛չ խորհուրդ, ո՛չ գիտություն, ո՛չ էլ իմաստություն։
Այն ժամանակ Եզեկիան մահացու հիվանդացավ. Ամոզի որդի Եսային եկավ նրա մոտ ու ասաց. «Այսպես է ասում Տերը. “Պատվե՛ր տուր տանդ համար, որովհետև մեռնելու ես, չես ապրելու”»։
ու ասաց. «Ո՛վ Տեր, հիշի՛ր ինձ, Տե՜ր, քանզի քո առաջ արդարությամբ ու ճշմարիտ սրտով ընթացա և քո առջև հաճելի գործերը կատարեցի»։ Ապա դառնապես լաց եղավ Եզեկիան։
Արդ, արթո՛ւն կացեք, որովհետև չգիտեք, թե տանտերը ե՛րբ կգա՝ երեկոյա՞ն, թե՞ կեսգիշերին, աքլորականչի՞ն, թե՞ առավոտյան։
(Դուք, որ չգիտեք վաղվա մասին, ինչպիսի՞ն կլինի ձեր կյանքը, քանի որ մի ամպ է ձեր կյանքը, որ մի պահ երևում է և անհետանում)։
Դավիթը Հովնաթանին պատասխան տվեց՝ ասելով. «Քո հայրը լավ գիտի, որ ես շնորհ եմ գտել քո աչքում, և դրա համար էլ կմտածի, որ Հովնաթանն այդ մասին թող չիմանա, թե չէ չի կամենա։ Բայց վկա է Տերը, և վկա ես դու, որ, ինչպես ասացի, ինձ մի քայլ է բաժանում հորդ նյութած մահից»։