ԾՆՆԴՈՑ 26:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ տեղացիները հարցրին նրա կնոջ՝ Ռեբեկայի մասին, ասաց. «Իմ քույրն է», որովհետև վախեցավ ասել «Իմ կինն է». միգուցե Ռեբեկայի պատճառով տեղի մարդիկ սպանեին իրեն, քանի որ Ռեբեկան արտաքինով գեղեցիկ էր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ այնտեղի մարդիկ նրան հարցրին իր կնոջ մասին։ Եվ նա ասաց. «Նա իմ քույրն է». որովհետև վախենում էր ասել՝ «Իմ կինն է». գուցե Ռեբեկայի պատճառով տեղի մարդիկ սպանեին իրեն, որովհետև նա տեսքով գեղեցիկ էր։ |
Տեսան նրան նաև փարավոնի իշխանները, գովեցին նրան փարավոնի առաջ ու նրան տարան փարավոնի պալատը։
Աբրահամը պատասխանեց. «Ես կարծեցի, թե գուցե այս վայրում աստվածպաշտություն չկա, և ինձ սպանեն իմ կնոջ պատճառով։
Աբրահամն իր կին Սառայի մասին ասաց, թե իր քույրն է։ Եվ գերարացիների արքա Աբիմելեքը մարդ ուղարկեց և Սառային կնության առավ։
Չէ՞ որ նա ասաց ինձ՝ “Իմ քույրն է”, իսկ սա ասաց ինձ՝ “Իմ եղբայրն է”։ Ես մաքուր սրտով ու արդար ձեռքով արեցի դա»։
Աղջիկն արտաքինով շատ գեղեցիկ էր։ Նա կույս էր, որին տղամարդ դեռ չէր մերձեցել։ Նա իջավ աղբյուրի մոտ, լցրեց իր սափորն ու ելավ։
Նա այնտեղ մնաց երկար ժամանակ։ Երբ մի անգամ փղշտացիների արքա Աբիմելեքը պատուհանից տեսավ, թե ինչպե՛ս է Իսահակը փաղաքշում Ռեբեկային՝ իր կնոջը,
Բայց մարդկանցից վախի և ամոթի պատճառով պիտի հայտնվեն և կործանվեն. իսկ Տիրոջը հուսացողը ուրախ պիտի լինի։ Ամբարշտությունը մարդուն տանում է գայթակղության, իսկ ով Տիրոջն է ապավինում, պիտի փրկվի։
Եվ մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարողանում։ Այլ դուք հատկապես վախեցե՛ք նրանից, ով կարող է թե՛ հոգին և թե՛ մարմինը կորստյան մատնել գեհենի մեջ։
Ամուսիննե՛ր, սիրե՛ք ձեր կանանց այնպես, ինչպես Քրիստոսը սիրեց եկեղեցին և իր անձը մատնեց նրա համար,