Այդ երկրում սով եղավ։ Աբրամն իջավ Եգիպտոս՝ այնտեղ բնակվելու պանդխտության մեջ, քանի որ սովը սաստկացել էր։
ԾՆՆԴՈՑ 26:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երկրում սով եղավ. այն նախորդ սովից բացի, որ եղել էր Աբրահամի ժամանակ։ Իսահակը գնաց Գերարայի փղշտացի արքա Աբիմելեքի մոտ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սով եղավ երկրում, բացի այն առաջին սովից, որ եղել էր Աբրահամի օրերում, և Իսահակը գնաց Գերար՝ փղշտացիների Աբիմելեք թագավորի մոտ։ |
Այդ երկրում սով եղավ։ Աբրամն իջավ Եգիպտոս՝ այնտեղ բնակվելու պանդխտության մեջ, քանի որ սովը սաստկացել էր։
Աբրահամի մահից հետո Աստված օրհնեց նրա որդուն՝ Իսահակին։ Իսահակը բնակվեց Տեսիլքի ջրհորի մոտ։
Եվ Հակոբը հաց ու ոսպապուր տվեց Եսավին։ Նա կերավ, խմեց ու վեր կացավ գնաց։ Այսպես Եսավն անարգեց իր անդրանիկությունը։
Իսրայելի որդիներն այլ ճանապարհորդների հետ եկան ցորեն գնելու, քանի որ քանանացիների երկրում սով էր։
Դավթի օրոք երեք տարի իրար հետևից սով եղավ, և Դավիթը դիմեց Տիրոջը։ Տերն ասաց. «Սավուղի և նրա տան արյունահեղության պատճառով է այս պատուհասը, որովհետև նա կոտորել է գաբավոնացիներին»։
Տերն ասաց Մովսեսին. «Ելե՛ք այստեղից դու և քո ժողովուրդը, որին հանեցիր եգիպտացիների երկրից, դեպի այն երկիրը, որ երդվել եմ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին՝ ասելով. “Ձեր զավակներին եմ տալու այն”։
Դատավորների կառավարման օրերին սով եղավ երկրում։ Հուդայի Բեթղեհեմ քաղաքից մի մարդ իր կնոջ և երկու որդիների հետ գնաց բնակվելու Մովաբի դաշտում։