Եվ Հակոբն ասաց. «Իմ նախահայր Աբրահամի՛ Աստված, իմ հայր Իսահակի՛ Աստված, Տե՛ր, որ ինձ ասացիր՝ “Գնա՛ քո ծննդյան երկիրը, և քեզ բարիք կանեմ”։
ԾՆՆԴՈՑ 24:49 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արդ, ասե՛ք ինձ, իմ տիրոջ նկատմամբ շնորհ և արդարություն ցուցաբերելո՞ւ եք։ Իսկ եթե ոչ, ասե՛ք ինձ, որ աջ կամ ձախ գնամ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Արդ, եթե իմ տիրոջը շնորհ և հավատարմություն եք անելու, հայտնե՛ք ինձ. իսկ եթե ոչ, ասացե՛ք ինձ, որպեսզի ես աջ կամ ձախ դառնամ»։ |
Եվ Հակոբն ասաց. «Իմ նախահայր Աբրահամի՛ Աստված, իմ հայր Իսահակի՛ Աստված, Տե՛ր, որ ինձ ասացիր՝ “Գնա՛ քո ծննդյան երկիրը, և քեզ բարիք կանեմ”։
Երբ Իսրայելի մահվան օրերը մոտեցան, նա կանչեց իր որդի Հովսեփին ու ասաց նրան. «Եթե ես շնորհ գտա քո առաջ, ապա ձեռքդ դի՛ր իմ զիստի տակ ու խոստացի՛ր, որ իմ նկատմամբ արդար ու ողորմած կլինես և ինձ Եգիպտոսում չես թաղի։
Ողորմությունն ու հավատքը թող քեզանից չպակասեն, կախի՛ր դրանք քո պարանոցից և գրի՛ր դրանք սրտիդ երկայնքով և դու շնորհ կգտնես։
Արդ, թույլ տուր անցնենք քո երկրով։ Մենք ո՛չ քո դաշտերով կանցնենք, ո՛չ քո այգիներով, ո՛չ իսկ ջուր կխմենք քո ջրհորներից։ Արքունի ճանապարհներով կգնանք, աջ կամ ձախ չենք շեղվի, մինչև որ դուրս գանք քո սահմաններից”»։
Եվ նրանք ասացին նրան. «Երդվում ենք մեր կյանքով, միայն թե մեր գաղտնիքը չբացահայտես»։ Եվ նա ասաց. «Երբ Տերն այս քաղաքը ձեր ձեռքը հանձնի, ինձ ողորմությո՛ւն արեք և ինձ հետ արդա՛ր վարվեցեք»։