Ռեբեկան մի եղբայր ուներ, որի անունը Լաբան էր։ Լաբանը դուրս վազեց դեպի աղբյուրը՝ ծառայի մոտ։
ԾՆՆԴՈՑ 24:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ աղջիկը վազեց իր մոր տուն ու պատմեց կատարվածի մասին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աղջիկը վազեց և այս բաները պատմեց իր մորը։ |
Ռեբեկան մի եղբայր ուներ, որի անունը Լաբան էր։ Լաբանը դուրս վազեց դեպի աղբյուրը՝ ծառայի մոտ։
և գոհանալով երկրպագեցի Տիրոջը, օրհնեցի նրան՝ իմ տեր Աբրահամի Աստծուն, որ առաջնորդեց ինձ ուղիղ ճանապարհով՝ իմ տիրոջ եղբոր աղջկան կին առնելու նրա որդու համար։
Իսահակը մտավ իր մոր՝ Սառայի տունը, առավ Ռեբեկային, որը դարձավ նրա կինը։ Իսահակը սիրեց նրան և մխիթարվեց իր մոր՝ Սառայի մահվան վշտից։
Եվ հայտնեց Ռաքելին, որ ինքը նրա հոր ազգականն է և Ռեբեկայի որդին։ Ռաքելը վազեց ու հորը պատմեց այն, ինչ պատահել էր։
Լաբանը մտնելով խուզարկեց Հակոբի վրանը և Լիայի վրանն ու երկու հարճերի վրանը և չգտավ։ Եվ ելնելով Լիայի վրանից՝ մտավ Ռաքելի վրանը։