Եփրոնը նստած էր Քետի որդիների հետ։ Նա պատասխանեց Աբրահամին՝ ի լուր Քետի որդիների ու բոլոր քաղաք մտնողների,
ԾՆՆԴՈՑ 23:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որ ինձ տա իր ագարակի ծայրին գտնվող զույգ քարայրը։ Ձեր առջև թող այն ինձ տա այնքան արծաթի դիմաց, որքան արժե այն, որպեսզի այն իմ սեփական գերեզմանը լինի»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որ ինձ տա Մաքփելայի քարայրը, որ նրանն է և նրա արտի ծայրամասում է, որ լիարժեք գնով ինձ տա, որպեսզի գերեզմանի տեղ ունենամ ձեր մեջ»։ |
Եփրոնը նստած էր Քետի որդիների հետ։ Նա պատասխանեց Աբրահամին՝ ի լուր Քետի որդիների ու բոլոր քաղաք մտնողների,
«Ես ձեր մեջ պանդուխտ ու օտարական եմ։ Արդ, ինձ մի գերեզմանի կալվա՛ծք տվեք ձեզ մոտ, որ թաղեմ իմ ննջեցյալին»։
Նրանց դիմելով՝ Աբրահամն ասաց. «Եթե դուք համաձայն եք, որ իմ ննջեցյալին թաղեմ ձեզ մոտ, լսե՛ք ինձ և խոսե՛ք Սահառի որդի Եփրոնի հետ,
այսինքն՝ այն ագարակում ու քարայրում, որ Աբրահամը գնել էր Քետի որդիներից։ Այնտեղ թաղեցին Աբրահամին, որտեղ և նրա կին Սառան էր թաղված։
Եվ պատվիրեց նրանց՝ ասելով. «Ես գնում եմ միանալու իմ ժողովրդին։ Ինձ թաղե՛ք իմ նախնիների մոտ՝ այն քարայրում, որ քետացի Եփրոնի ագարակում է,
Նրան բերեցին քանանացիների երկիրը և թաղեցին Մամբրեի կաղնու դիմաց՝ զույգ քարայրում, որ Աբրահամը գնել էր քետացի Եփրոնից՝ իբրև սեփական շիրմավայր։
Դավիթն ասաց Ոռնային. «Քո այդ կալատեղն ի՛նձ տուր, որ ես այնտեղ Տիրոջ համար զոհասեղան շինեմ, որպեսզի ժողովրդի կոտորածը դադարի։ Ինչքան արծաթ արժե, այդքանով դա տո՛ւր ինձ»։
Դավիթ արքան ասաց Ոռնային. «Այդպես չէ. պետք է այն գնեմ այնքան արծաթով, ինչքան արժե։ Ես չեմ առնի այն, ինչ քոնն է, որպեսզի Տիրոջը ձրի ողջակեզ մատուցեմ»։
Եվ ոչ մեկի պարտական մի՛ մնացեք, բացի միմյանց սիրելուց, որովհետև ով սիրի ընկերոջը, Աստծու օրենքը կատարած կլինի։