Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԾՆՆԴՈՑ 23:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Նրանց դիմելով՝ Աբրահամն ասաց. «Եթե դուք համաձայն եք, որ իմ ննջեցյալին թաղեմ ձեզ մոտ, լսե՛ք ինձ և խոսե՛ք Սահառի որդի Եփրոնի հետ,

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ խոսեց նրանց հետ՝ ասելով. «Եթե ձեր մտքում կա, որ ես թաղեմ իմ մեռելին, լսե՛ք ինձ և Սահառի որդի Եփրոնի հետ խոսե՛ք ինձ համար,

Տես գլուխը



ԾՆՆԴՈՑ 23:8
7 Խաչաձեւ Հղումներ  

Աբրահամը ոտքի ելավ և գլուխ խոնարհեց այդ երկրի ժողովրդին՝ Քետի որդիներին։


որ ինձ տա իր ագարակի ծայրին գտնվող զույգ քարայրը։ Ձեր առջև թող այն ինձ տա այնքան արծաթի դիմաց, որքան արժե այն, որպեսզի այն իմ սեփական գերեզմանը լինի»։


Նրա որդիները՝ Իսահակն ու Իսմայելը, նրան թաղեցին քետացի Սահառի որդի Եփրոնի ագարակի զույգ քարայրում՝ Մամբրեի կաղնու դիմաց,


Ադոնիան ասաց. «Ասա՛ Սողոմոն արքային (և նա քեզ չի մերժի), որ ինձ կնության տա սոմնացի Աբիսակին»։


Արդարև, մեզ պետք էր ճիշտ այսպիսի մի քահանայապետ՝ սուրբ, անմեղ, անարատ, զատված մեղավորներից և բարձրացած ավելի վեր, քան երկինքը,