ԾՆՆԴՈՑ 23:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աբրահամը վեր կացավ իր ննջեցյալի մոտից և դիմելով Քետի որդիներին՝ ասաց. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աբրահամը վեր կացավ իր մեռելի մոտից և Քետի որդիների հետ խոսեց՝ ասելով. |
այսինքն՝ այն ագարակում ու քարայրում, որ Աբրահամը գնել էր Քետի որդիներից։ Այնտեղ թաղեցին Աբրահամին, որտեղ և նրա կին Սառան էր թաղված։
Ապա Ռեբեկան ասաց Իսահակին. «Զզվել եմ Քետի որդիների դուստրերից։ Եթե Հակոբը կին առնի այս երկրի դուստրերից՝ քետացիներից, էլ ինչո՞ւ եմ ապրում»։
այն զույգ քարայրում, որ Մամբրեի կաղնու դիմաց է, քանանացիների երկրում։ Այն քարայրում, որ Աբրահամը գնել էր քետացի Եփրոնից՝ իբրև սեփական շիրմավայր։
Խոսելով Աքիմելեք քետացու և Հովաբի եղբայր Շարուհու որդի Աբեսսայի հետ՝ Դավիթն ասաց. «Ո՞վ ինձ հետ բանակատեղի կմտնի Սավուղի մոտ»։ Աբեսսան ասաց. «Ես քեզ հետ կմտնեմ»։