ԾՆՆԴՈՑ 23:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եփրոնի հետ խոսեց ի լուր երկրի ժողովրդի և ասաց. «Քանի որ անսացիր ինձ, ուրեմն լսի՛ր ինձ։ Ես քեզ արծաթ կտամ ագարակի դիմաց։ Վերցրո՛ւ այն ինձնից, և ես այնտեղ կթաղեմ իմ ննջեցյալին»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա Եփրոնի հետ խոսեց այդ երկրի ժողովրդի առջև և ասաց. «Ո՜հ, լսի՛ր ինձ. արտի փողը տալիս եմ. վերցրո՛ւ ինձանից, որ ես իմ մեռելին թաղեմ այնտեղ»։ |
Արքան Ոռնային ասաց. «Ո՛չ, այդպես չէ։ Պետք է քեզանից փողով գնեմ, իմ Տիրոջը՝ Աստծուն, ձրի ողջակեզ չեմ մատուցի»։ Դավիթը կալն ու եզները գնեց հիսուն սիկղ արծաթով։
Ես իմ օրինակով ամեն ինչ ցույց տվեցի ձեզ, որովհետև այդպես պետք է աշխատել և դարմանել հիվանդներին ու հիշել Տեր Հիսուսի խոսքը, որ հենց ինքն ասաց. “Երանելի՜ է մանավանդ տալը, քան առնելը”»։
Եվ ոչ մեկի պարտական մի՛ մնացեք, բացի միմյանց սիրելուց, որովհետև ով սիրի ընկերոջը, Աստծու օրենքը կատարած կլինի։
Փողասիրությունը թող տեղ չունենա ձեր մեջ, և ինչ որ ձեռք եք բերել, բավարա՛ր համարեք, քանի որ ինքն իսկ ասաց. «Քեզ չպիտի թողնեմ և ոչ էլ պիտի լքեմ» (Բ Օր. 31.6, Հես. 1.5)։