Փրկվածներից մեկը եկավ ու այդ մասին պատմեց Աբրամին։ Նա բնակվում էր Մամբրեի կաղնու մոտ։ Մամբրեն և նրա եղբայրներ Եսքողն ու Օնանը Աբրամի դաշնակիցներն էին։
ԾՆՆԴՈՑ 21:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աբրահամն արջառներ ու ոչխարներ վերցրեց, տվեց Աբիմելեքին, և երկուսն իրար հետ ուխտ կնքեցին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աբրահամն առավ ոչխարներ ու արջառներ, տվեց Աբիմելեքին, և նրանք երկուսով դաշինք կնքեցին։ |
Փրկվածներից մեկը եկավ ու այդ մասին պատմեց Աբրամին։ Նա բնակվում էր Մամբրեի կաղնու մոտ։ Մամբրեն և նրա եղբայրներ Եսքողն ու Օնանը Աբրամի դաշնակիցներն էին։
Աբիմելեքը նրան ասաց. «Ես չեմ իմացել, թե ո՛վ է արել այդ, իսկ դու չես ասել։ Ես միայն այսօր եմ լսում այդ մասին»։
Արդ, արի՛ ես ու դու ուխտ կապենք։ Դա թող վկայություն լինի իմ ու քո միջև»։ Նա, իր խոսքը շարունակելով, ասաց նրան. «Ահա մեր միջև որպես վկա Աստծուց բացի ոչ ոք չկա»։
Գաղտնի պարգևը մեղմում է բարկությունը, իսկ ով խնայում է պարգևը, մեծ բարկություն է առաջ բերում։
Թագավորական սերնդից մեկին պիտի վերցնի, նրա հետ ուխտ պիտի դնի և նրան հավատարմության երդում անել պիտի տա։ Երկրի իշխաններին էլ պիտի վերացնի, որպեսզի թագավորությունը տկարանա,
Եղբայրնե՛ր, մարդկային տեսանկյունից եմ ասում. անգամ մարդու հաստատած կտակը ոչ ոք չի կարող ջնջել, ոչ էլ վրան որևէ ուրիշ բան ավելացնել։