Նա հսկա որսորդ էր Տիրոջ՝ Աստծու առաջ։ Այդ պատճառով էլ ասում են. «Նեբրովթի պես հսկա որսորդ Տիրոջ՝ Աստծու առաջ»։
ԾՆՆԴՈՑ 21:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աստված մանկան հետ էր. նա հասակ առավ, դարձավ աղեղնավոր Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Աստված տղայի հետ էր. սա մեծացավ, բնակվեց անապատում և դարձավ աղեղնավոր։ |
Նա հսկա որսորդ էր Տիրոջ՝ Աստծու առաջ։ Այդ պատճառով էլ ասում են. «Նեբրովթի պես հսկա որսորդ Տիրոջ՝ Աստծու առաջ»։
Նա վայրագ մարդ է լինելու։ Նա դուրս է գալու բոլորի դեմ, և բոլորը դուրս են գալու նրա դեմ։ Նա բնակվելու է իր բոլոր եղբայրներից առանձին»։
Ինչ վերաբերում է Իսմայելին, ահա լսեցի քեզ և կօրհնեմ նրան. նրան կաճեցնեմ և անչափ կբազմացնեմ։ Նրանից տասներկու ազգ է սերելու. նրան մեծ ազգ եմ դարձնելու։
Մանուկները մեծացան։ Եսավը հմուտ որսորդ էր և դաշտ ու ձորի մարդ, իսկ Հակոբը մեղմաբարո էր ու տնակյաց։
Ահա ես քեզ հետ եմ, որ պահպանեմ քեզ այն բոլոր ճանապարհներին, որոնցով գնալու ես, և վերադարձնելու եմ քեզ այս երկիրը, որովհետև քեզ չեմ լքելու, մինչև որ չկատարեմ այն ամենը, ինչ խոստացա քեզ»։
Եվ մանուկն աճում ու զորանում էր հոգով։ Ապրում էր անապատներում մինչև Իսրայելում իր երևալու օրը։