Աստված նաև ասաց. «Ահա ձեզ իբրև կերակուր տվեցի սերմ տվող սերմանելի բույսերը՝ տարածված ողջ երկրի վրա, և իր պտուղի մեջ սերմանելի սերմ ունեցող բոլոր ծառերը։
ԾՆՆԴՈՑ 2:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերը՝ Աստված, պատվիրեց Ադամին՝ ասելով. «Դրախտում եղած ամեն մի ծառից կարող ես ուտել, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տեր Աստված պատվիրեց մարդուն՝ ասելով. «Պարտեզի բոլոր ծառերից համարձակ կե՛ր, |
Աստված նաև ասաց. «Ահա ձեզ իբրև կերակուր տվեցի սերմ տվող սերմանելի բույսերը՝ տարածված ողջ երկրի վրա, և իր պտուղի մեջ սերմանելի սերմ ունեցող բոլոր ծառերը։
Տերը՝ Աստված, վերցրեց իր ստեղծած մարդուն և դրեց բարօրության դրախտում [𝕸 Էդենի պարտեզում], որպեսզի մշակի և պահպանի այն։
Տերը՝ Աստված, երկրից նաև բուսցրեց ամեն տեսակի ծառ. գեղեցիկ՝ տեսնելու, և համեղ՝ ուտելու համար։ Դրախտի մեջ բուսցրեց նաև կենաց ծառը և բարու ու չարի գիտության ծառը։
բայց այն ծառի պտղի համար, որ դրախտի մեջտեղում է, Աստված պատվիրեց. “Չուտե՛ք դրանից և չդիպչե՛ք դրան”, որպեսզի չմեռնենք»։
Արդարև, Աստծու բոլոր ստեղծածները բարի են, և խոտան բան չկա, մանավանդ երբ դրանք գոհությամբ են ընդունվում,
Այս աշխարհի հարուստներին պատվիրի՛ր, որ չհպարտանան և չապավինեն սնոտի հարստությանը, այլ Աստծուն, որ ամեն ինչ առատապես տալիս է մեզ, որպեսզի վայելենք։
Սամուելն ասաց. «Մի՞թե Տիրոջ համար ավելի հաճելի են ողջակեզներն ու զոհերը, քան Տիրոջ ձայնին անսալը։ Հնազանդությունն ավելի լավ է, քան ընտիր զոհը, և անսալն ավելի լավ է, քան խոյերի ճարպը։