Սարայը քանանացիների երկրում ասաց Աբրամին. «Քանի որ Տերն ինձ արգելեց ծնել, մերձեցի՛ր իմ աղախնին, որպեսզի նրա շնորհիվ որդի ունենամ»։ Եվ Աբրամն ընդունեց Սարայի առաջարկը։
ԾՆՆԴՈՑ 19:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ավագ դուստրն ասաց կրտսերին. «Մեր հայրը ծերացել է, և այստեղ չկա մեկը, որ մեզ հետ մերձենա, ինչպես ողջ երկրի կարգն է։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մեծն ասաց կրտսերին. «Մեր հայրը ծեր է, և երկրի վրա մարդ չկա, որ մերձենա մեզ, ինչպես ամեն երկրի սովորությունն է։ |
Սարայը քանանացիների երկրում ասաց Աբրամին. «Քանի որ Տերն ինձ արգելեց ծնել, մերձեցի՛ր իմ աղախնին, որպեսզի նրա շնորհիվ որդի ունենամ»։ Եվ Աբրամն ընդունեց Սարայի առաջարկը։
Աբրամը մերձեցավ Ագարին. նա հղիացավ։ Երբ Ագարը տեսավ, որ հղի է, սկսեց արհամարհել իր տիրուհուն։
նայեց Սոդոմի ու Գոմորի կողմն ու շրջակա տարածքներին և տեսավ, թե ինչպես էր երկրից բոց բարձրանում հնոցի ծխի պես։
Ադամը մերձեցավ իր կնոջը՝ Եվային. նա հղիացավ, ծնեց Կայենին՝ ասելով. «Աստծու օգնությամբ մարդ ձեռք բերեցի»։
Այդ օրերին երկրի վրա հսկաներ էին ապրում։ Ամեն անգամ, երբ Աստծու որդիները մերձենում էին մարդկանց դուստրերին, որդիներ էին ծնում նրանց համար։ Դրանք հսկաներ էին, հին աշխարհի անվանի մարդիկ։
Յոթ կին պիտի բռնեն մի տղամարդու և ասեն. «Մեր հացը կուտենք և մեր զգեստը կհագնենք, միայն թե քո անունը լինի մեզ վրա. մեր նախատինքը վերացրո՛ւ մեզնից»։
«Եթե եղբայրներն ապրում են միասին, և նրանցից մեկը առանց զավակ ունենալու մեռնի, ապա մեռած եղբոր կինը օտարի հետ թող չամուսնանա։ Նրա մոտ թող մտնի իր ամուսնու եղբայրը, սա թող կին առնի նրան ու ապրի այդ կնոջ հետ։