Ապա Աբրահամը վազեց դեպի նախիրը, ընտրեց մի մատղաշ, լավ հորթ, տվեց մի ծառայի ու հանձնարարեց շտապ պատրաստել այն։
ԾՆՆԴՈՑ 18:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Վերցրեց կարագ, կաթ ու եփված հորթը և դրեց նրանց առաջ։ Նրանք կերան, մինչ ինքը կանգնած էր նրանց առաջ՝ ծառի տակ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա վերցրեց կարագ, կաթ և իր պատրաստած հորթն առավ ու դրեց նրանց առաջ, և նրանք կերան, իսկ ինքը գնաց կանգնեց նրանց մոտ՝ ծառի տակ։ |
Ապա Աբրահամը վազեց դեպի նախիրը, ընտրեց մի մատղաշ, լավ հորթ, տվեց մի ծառայի ու հանձնարարեց շտապ պատրաստել այն։
Ղովտը նրանց շատ ստիպեց, և նրանք փոխեցին իրենց ուղղությունն ու մտան նրա տուն։ Նրանց համար ընթրիք պատրաստեց, բաղարջ հաց թխեց, և կերան։
Այդ օրը գանձատան վրա մարդիկ նշանակվեցին գանձերի, բերքի երախայրիքի և տասանորդների համար, որպեսզի քաղաքների դաշտերից այնտեղ հավաքեն քահանաների և ղևտացիների բաժինը, ինչպես հրամայված էր Մովսեսի օրենքով, որովհետև Հուդայի երկրում մեծապես ուրախացել էին քահանաների ու ղևտացիների համար,
կաթի առատությունից յուղ պիտի ուտի. յուղ ու մեղր պիտի ուտի ամեն ոք, ով կենդանի կմնա այդ երկրում։
Երանի՜ այն ծառաներին, որոնց արթուն կգտնի տերը, երբ գա։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նա գոտի կկապի մեջքին, սեղան կնստեցնի նրանց և կանցնի նրանց ծառայելու։
այլ նրան չի՞ ասի՝ “Պատրաստի՛ր, ինչ ընթրելու եմ, և գոտի կապած՝ ծառայի՛ր ինձ, մինչև ուտեմ և խմեմ, և ապա կուտես և կխմես դու էլ”։
Այնտեղ Հիսուսին ընթրիք տվեցին. սպասարկում էր Մարթան, իսկ Ղազարոսը նրա հետ սեղան նստածներից մեկն էր։
ոչ թե ամբողջ ժողովրդին, այլ մեզ՝ վկաներիս, որ ի սկզբանե Աստծուց ընտրված էինք. մենք կերանք ու խմեցինք նրա հետ մեռելներից նրա հարություն առնելուց հետո։
Եղբայրնե՛ր, դուք կանչվել եք ազատության համար, միայն թե ձեր ազատությունը մարմնի ցանկությունները կատարելու պատրվակ չլինի, այլ սիրով ծառայե՛ք միմյանց։
Նրանց տվեց կովերի կարագ ու մաքիների կաթ, գառների, խոյերի, ցուլերի ու նոխազների ճարպ, և ընտիր ցորենի ալյուր, որ նման է ճարպոտ երիկամների, և ըմպեցին խաղողի արյուն՝ գինի։
Ահավասիկ ես դռան առաջ եմ և բախում եմ. եթե մեկը ականջ դնի իմ ձայնին և բացի դուռը, կմտնեմ նրա մոտ և կընթրեմ նրա հետ, նա էլ՝ ինձ հետ։
Մանովեն ասաց հրեշտակին. «Թող որ քեզ մի փոքր ժամանակ մեզ մոտ պահենք և մի ուլ պատրաստենք ու դնենք քո առաջ»։