Եթե քաղաքում հիսուն արդար լինի, կոչնչացնե՞ս նրանց, չե՞ս խնայի այս վայրը հանուն այնտեղ գտնվող հիսուն արդարների։
ԾՆՆԴՈՑ 18:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա մոտեցավ ու ասաց. «Մի՞թե դու արդարին ամբարիշտի հետ կոչնչացնես, և արդարը կնույնացվի ամբարիշտի հետ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աբրահամը մոտեցավ և ասաց. «Մի՞թե ամբարիշտի հետ արդարին էլ ես կորստյան մատնելու։ |
Եթե քաղաքում հիսուն արդար լինի, կոչնչացնե՞ս նրանց, չե՞ս խնայի այս վայրը հանուն այնտեղ գտնվող հիսուն արդարների։
Անկարելի է, որ այդպիսի բան անես՝ արդարին սպանես ամբարիշտի հետ, և արդարը նույնացվի ամբարիշտի հետ. անկարելի է, դու, որ դատում ես ողջ աշխարհը, այդպիսի դատաստան չես անի»։
Աբիմելեքը, որ չէր մերձեցել նրան, ասաց. «Տե՛ր, մի՞թե դու կոչնչացնես բանից անտեղյակ ու արդար մի ազգի։
Երբ Դավիթը տեսավ ժողովրդին կոտորող հրեշտակին, ասաց Տիրոջը. «Ահավասիկ ես. ես եմ մեղավոր, ես՝ հովիվս եմ հանցավոր, այս ոչխարներն ի՞նչ են արել։ Թող քո ձեռքը բարձրանա իմ ու իմ հոր տան վրա»։
Չե՞ս մտածում, որ նա, ով ատել է անիրավությունը, խորտակել է նաև չարերին՝ լինելով հավիտենապես արդար։
Քեզ հեռո՛ւ պահիր ամեն տեսակ անիրավ բաներից։ Մի՛ սպանիր անպարտին ու արդարին։ Մեղավորին կաշառքով մի՛ արդարացրու։
և իրենցից հզորներն իրենց վրա պիտի իշխեն։ Իրենց իշխանը իրենց միջից պիտի ելնի։ Պիտի հավաքեմ նրանց, ու նրանք պիտի վերադառնան ինձ մոտ, քանզի ո՞վ ինքն իրեն սիրտ կանի դառնալ Տիրոջ մոտ,- ասում է Տերը։-
Մովսեսն ու Ահարոնը, երեսնիվայր ընկնելով, ասացին. «Ո՛վ Աստված, Աստված հոգիների ու բոլոր մարմինների, եթե մի մարդ մեղանչեց, ողջ ժողովրդի՞ վրա պիտի գա Տիրոջ բարկությունը»։
մոտենանք ճշմարիտ սրտով, հավատի լիությամբ՝ սրտներս մաքրած չար խղճմտանքից և մեր մարմինը լվացած մաքուր ջրով։
Միմյանց խոստովանե՛ք ձեր մեղքերը և միմյանց համար աղո՛թք արեք, որպեսզի բժշկվեք, քանզի արդարի աղոթքը շատ ազդեցիկ է և օգնում է։
Եղիան մարդ էր մեզ բոլորիս նման. նա հանկարծ աղոթեց, և երկրի վրա երեք տարի ու վեց ամիս անձրև չտեղաց։