Տերը երևաց Աբրամին և նրան ասաց. «Այս երկիրը տալու եմ քո սերունդներին»։ Այնտեղ Աբրամը զոհասեղան շինեց իրեն հայտնված Տիրոջ համար։
ԾՆՆԴՈՑ 18:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աստված երևաց Աբրահամին Մամբրեի կաղնու մոտ, մինչ նա կեսօրին նստած էր իր վրանի մուտքի մոտ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տերը երևաց Աբրահամին Մամբրեի կաղնիների մեջ, երբ օրվա տաք ժամանակ նա նստել էր վրանի դռանը։ |
Տերը երևաց Աբրամին և նրան ասաց. «Այս երկիրը տալու եմ քո սերունդներին»։ Այնտեղ Աբրամը զոհասեղան շինեց իրեն հայտնված Տիրոջ համար։
Աբրամը ճանապարհ ընկավ, եկավ բնակվեց Քեբրոնում գտնվող Մամբրեի կաղնու մոտ և այնտեղ Տիրոջ՝ Աստծու համար զոհասեղան շինեց։
Փրկվածներից մեկը եկավ ու այդ մասին պատմեց Աբրամին։ Նա բնակվում էր Մամբրեի կաղնու մոտ։ Մամբրեն և նրա եղբայրներ Եսքողն ու Օնանը Աբրամի դաշնակիցներն էին։
Այս դեպքերից հետո երազում Տիրոջ խոսքը եղավ Աբրամին՝ ասելով. «Մի՛ վախեցիր, Աբրա՛մ, ես քո պաշտպանը պիտի լինեմ, և քո վարձը չափազանց շատ պիտի լինի»։
Աբրահամն այդտեղից գնաց հարավ և հաստատվեց Կադեսի ու Սուրի միջև՝ իբրև օտարական բնակվելով Գերարայում։
Հակոբը եկավ իր հայր Իսահակի մոտ՝ Մամբրե՝ Դաշտի քաղաքը [𝕸 Կիրիաթ Հաարբա], որը Քեբրոնն է, քանանացիների երկրում, որտեղ որպես պանդուխտ ապրեցին Աբրահամն ու Իսահակը։
Պատասխան տվեց Մովսեսն ու ասաց. «Եթե չհավատան ինձ և իմ ձայնին ականջ չդնեն՝ ասելով. “Աստված քեզ չի երևացել”, ի՞նչ ասեմ նրանց»։
Եվ Ստեփանոսն ասաց. «Եղբայրնե՛ր և հայրե՛ր, լսեցե՛ք ինձ։ Փառքի Աստվածը երևաց մեր հորը՝ Աբրահամին, մինչ նա Միջագետքում էր՝ նրան Խառանում բնակեցնելուց առաջ,
Հավատո՛վ նա պանդուխտ դարձավ ավետյաց երկրում, ինչպես օտարության մեջ, վրանների տակ բնակվեց Իսահակի և Հակոբի հետ, որոնք ժառանգակից էին նույն խոստման.
Մի՛ մոռացեք օտարասիրությունը, որովհետև դրա շնորհիվ ոմանք հրեշտակներ հյուրընկալեցին առանց իմանալու։
Երբ Հեսուն Երիքովում էր, բարձրացնելով իր աչքերը՝ տեսավ իր առաջ կանգնած մի մարդու, որի ձեռքին մերկացրած սուր կար։ Հեսուն մոտեցավ և ասաց նրան. «Մեզնի՞ց ես, թե՞ մեր թշնամիներից»։