Երբ Աբրամը լսեց, որ իր եղբայր Ղովտը գերի է ընկել, հավաքեց իր երեք հարյուր տասնութ ընդոծիններին։
ԾՆՆԴՈՑ 17:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աբրահամը վերցրեց իր որդի Իսմայելին, իր բոլոր ընդոծիններին, արծաթով գնված բոլորին և իր տանը եղած բոլոր արու մարդկանց և նույն օրն իսկ թլփատեց նրանց, ինչպես պատվիրել էր նրան Աստված։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աբրահամն առավ իր որդի Իսմայելին և իր բոլոր ընդոծիններին, իր բոլոր արծաթով գնվածներին, Աբրահամի ընտանիքում եղած բոլոր արու մարդկանց և հենց նույն օրը թլփատեց նրանց անթլփատության մարմինը, ինչպես որ Աստված ասել էր նրան։ |
Երբ Աբրամը լսեց, որ իր եղբայր Ղովտը գերի է ընկել, հավաքեց իր երեք հարյուր տասնութ ընդոծիններին։
որովհետև գիտեի, որ նա իր որդիներին ու իր հետնորդներին պատվիրելու է Տիրոջ ճանապարհով ընթանալ և արդարությունն ու իրավունքը գործել։ Եվ Տերը՝ Աստված, Աբրահամին կտա այն ամենը, ինչ խոստացել է»։
Բոլոր նրանք, ովքեր անցնում էին իրենց քաղաքի դարպասով, համաձայնվեցին Եմովրի ու նրա որդի Սյուքեմի հետ, և բոլոր արուները թլփատվեցին։
Այն ամենը, ինչ ձեռքիցդ կգա անելու, արա՛ կարողությանդ չափով, որովհետև դժոխքի մեջ, ուր պիտի գնաս, ո՛չ գործ կա, ո՛չ խորհուրդ, ո՛չ գիտություն, ո՛չ էլ իմաստություն։
Պողոսն ուզեց նրան իր հետ տանել ու վերցրեց թլփատեց նրան այդ տեղերում գտնվող հրեաների պատճառով, քանի որ բոլորն էլ գիտեին, թե նրա հայրը հեթանոս էր։
որովհետև Քրիստոս Հիսուսով ո՛չ թլփատությունը զորություն ունի, ո՛չ անթլփատությունը, այլ հավատը, որ գործում է սիրո օգնությամբ։