Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԾՆՆԴՈՑ 15:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Աբրամն ասաց. «Տե՛ր, Տե՛ր, ինչպե՞ս կիմանամ, որ ժառանգելու եմ այն»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Նա ասաց. «Ո՛վ Ամենակարող Տեր, ինչի՞ց իմանամ, թե ես ժառանգելու եմ այն»։

Տես գլուխը



ԾՆՆԴՈՑ 15:8
15 Խաչաձեւ Հղումներ  

Եվ ասաց նրան. «Դու ինձ համար մատուցի՛ր երեք տարեկան մի երինջ, երեք տարեկան մի նոխազ, երեք տարեկան մի խոյ, տատրակ և աղավնի»։


Քեզ և քո սերունդներին թող տա իմ հոր՝ Աբրահամի օրհնությունը՝ ժառանգելու քո պանդխտության երկիրը, այն, որ Աստված տվեց Աբրահամին»։


Այս ամենից հետո Հովսեփն իր եղբայրներին ասաց. «Ահա ես մեռնում եմ։ Աստված կայցելի ձեզ և կհանի ձեզ այս երկրից ու կտանի այն երկիրը, որ Աստված երդվել է տալ մեր նախնիներին՝ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին»։


Նախքան առողջանալը Եզեկիան ասաց Եսայուն. «Ի՞նչը նշան կլինի այն բանի, որ Տերն ինձ կբժշկի, և երրորդ օրը Տիրոջ տունը կգնամ»։


«Խորխորատում լինի թե բարձունքում՝ քեզ համար նշա՛ն խնդրիր Տիրոջից՝ քո Աստծուց»։


ձեզ պիտի ցրեմ աշխարհի բոլոր թագավորությունների մեջ։ Այն մարդկանց, որոնք խախտեցին իմ ուխտը և իմ առաջ կատարած իրենց ուխտի պատգամներին հավատարիմ չմնացին, հորթը երկու մասի բաժանեցին և անցան նրա երկու մասերի միջով, Հուդայի երկրի իշխաններին


և Երուսաղեմի իշխաններին, ներքինիներին ու քահանաներին, նաև երկրի ամբողջ ժողովրդին, որոնք անցան հորթի երկու մասերի միջով,-


Զաքարիան ասաց հրեշտակին. «Ես ինչպե՞ս վստահ լինեմ, քանի որ ծեր եմ, և կինս էլ տարիքն առել է»։


Իսկ Մարիամը հրեշտակին ասաց. «Ինչպե՞ս կպատահի ինձ այդ, քանի որ տղամարդ չեմ ճանաչում»։