Նրա սիրտը հավատարիմ գտար քո առաջ և ուխտ դրեցիր նրա հետ՝ հավիտյանս նրան և նրա զավակին տալու քանանացիների, քետացիների, ամորհացիների, փերեզացիների, հեբուսացիների և գերգեսացիների երկիրը, և կատարեցիր քո խոսքը, որովհետև արդար ես։
ԾՆՆԴՈՑ 15:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աբրամը հավատաց Աստծուն, և դա նրա համար արդարություն համարվեց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աբրամը հավատաց Տիրոջը, և նա նրա համար արդարություն համարեց այդ։ |
Նրա սիրտը հավատարիմ գտար քո առաջ և ուխտ դրեցիր նրա հետ՝ հավիտյանս նրան և նրա զավակին տալու քանանացիների, քետացիների, ամորհացիների, փերեզացիների, հեբուսացիների և գերգեսացիների երկիրը, և կատարեցիր քո խոսքը, որովհետև արդար ես։
Եվ թլփատությունն ստացավ իբրև նշան, իբրև կնիք անթլփատ վիճակում ունեցած հավատի արդարության, որպեսզի նա հայր լինի բոլոր նրանց, ովքեր առանց թլփատված լինելու հավատում են, որպեսզի այդ նրանց նույնպես արդարություն համարվի,
Արդ, այս երանությունը վերաբերում է թլփատվածների՞ն, թե՞ նաև անթլփատներին։ Ասում ենք, որ հավատն Աբրահամին արդարություն համարվեց։
Արդարև, Աստված ինքն էր, որ Քրիստոսով աշխարհը հաշտեցրեց իր հետ և հաշվի չառավ նրանց մեղքերը ու մեզ տվեց հաշտության խոսքը։
Հավատո՛վ Աբրահամը հնազանդվեց, երբ կանչվեց՝ գնալու այն տեղը, որն ստանալու էր որպես ժառանգություն. ելավ գնաց. և չգիտեր՝ ուր էր գնում։
Եվ կատարվեց գրվածը, որն ասում է. «Աբրահամը հավատաց Աստծուն, և դա նրան արդարություն համարվեց» (Ծնն. 15.6), և նա Աստծուն բարեկամ կոչվեց։