Տերը երևաց Աբրամին և նրան ասաց. «Այս երկիրը տալու եմ քո սերունդներին»։ Այնտեղ Աբրամը զոհասեղան շինեց իրեն հայտնված Տիրոջ համար։
ԾՆՆԴՈՑ 13:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արդ, վե՛ր կաց, շրջի՛ր այդ երկիրն իր երկարությամբ ու լայնությամբ, որովհետև այն քեզ եմ տալու»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Վե՛ր կաց և շրջի՛ր այս երկիրն իր երկարությամբ ու լայնությամբ, որովհետև քեզ եմ տալու այն»։ |
Տերը երևաց Աբրամին և նրան ասաց. «Այս երկիրը տալու եմ քո սերունդներին»։ Այնտեղ Աբրամը զոհասեղան շինեց իրեն հայտնված Տիրոջ համար։
Նրան ասաց նաև. «Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ քեզ դուրս հանեցի քաղդեացիների աշխարհից, որպեսզի այս երկիրը քեզ տամ որպես ժառանգություն»։
Քեզ ու քո սերունդներին եմ տալու այս երկիրը, որտեղ բնակվում ես պանդխտության մեջ, քանանացիների ամբողջ երկիրը՝ իբրև հավիտենական ժառանգություն։ Ես լինելու եմ նրանց Աստվածը։
Տերը, որ կանգնած էր սանդուղքի վրա, ասաց. «Ես Տերն եմ՝ քո հոր՝ Աբրահամի Աստվածը և Իսահակի Աստվածը։ Մի՛ վախեցիր, քանի որ այն հողը, որի վրա քնել ես, տալու եմ քեզ և քո զավակներին։
Այս ամենից հետո Հովսեփն իր եղբայրներին ասաց. «Ահա ես մեռնում եմ։ Աստված կայցելի ձեզ և կհանի ձեզ այս երկրից ու կտանի այն երկիրը, որ Աստված երդվել է տալ մեր նախնիներին՝ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին»։
բայց Տերը հանուն Աբրահամի, Իսահակի ու Հակոբի հետ դրած ուխտի ողորմեց, գթաց ու հայացքը դարձրեց նրանց, չկամեցավ կործանել նրանց և իր երեսը նրանցից շուռ չտվեց։