Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԾՆՆԴՈՑ 13:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Աբրամը բնակություն հաստատեց քանանացիների երկրում, իսկ Ղովտը բնակվեց այն կողմերում գտնվող մի քաղաքում և իր վրանը խփեց Սոդոմում։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Աբրամը բնակվեց Քանանի երկրում, Ղովտն էլ բնակվեց դաշտավայրի քաղաքներում և իր վրանը բացեց Սոդոմի մոտ։

Տես գլուխը



ԾՆՆԴՈՑ 13:12
10 Խաչաձեւ Հղումներ  

Ղովտն իր համար ընտրեց Հորդանանի ողջ շրջակայքն ու գնաց դեպի արևելք։ Եվ եղբայրները բաժանվեցին միմյանցից։


Նրանք գերեցին նաև Սոդոմում բնակվող Ղովտին՝ Աբրամի եղբորորդուն, ավար առան նրա ունեցվածքը և գնացին։


պատերազմի ելան Սոդոմի արքա Բաղակի, Գոմորի արքա Բարսայի, Ադամայի արքա Սենայի, Սեբոյիմի արքա Սիմոբորի, ինչպես նաև Բաղակի, այսինքն՝ Սեգովրի թագավորի դեմ։


Երկու հրեշտակները երեկոյան եկան Սոդոմ։ Ղովտը նստած էր Սոդոմի մուտքի մոտ։ Երբ Ղովտը տեսավ, ոտքի ելավ նրանց դիմավորելու, խոնարհվեց մինչև գետին


Այն ժամանակ Տերը երկնքից ծծումբ և հուր թափեց Սոդոմի ու Գոմորի վրա,


կործանեց այդ քաղաքներն ու դրանց ամբողջ շրջակայքը, ոչնչացրեց քաղաքների բոլոր բնակիչներին ու հողի ողջ բուսականությունը։


Երբ Տերը կործանեց շրջակայքի բոլոր քաղաքները, հիշեց Աբրահամին և փրկեց Ղովտին, երբ կործանում էր այն քաղաքները, որտեղ Ղովտն էր բնակվում։


Վատ օրերին ինձ թաքցրեց իր խորանում, Ինձ պատսպարեց իր խորանի ծածկի տակ։


Մի՛ խաբվեք. «Վատ շրջապատը փչացնում է լավ բարքերը»։