ԾՆՆԴՈՑ 10:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քամի որդիներն են Քուշը, Մեստրեմը, Փուդն ու Քանանը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քամի որդիները՝ Քուշ, Միսրայիմ, Փուդ և Քանան։ |
Երկրորդ գետի անունը Գեհովն է։ Սա այն գետն է, որ հոսելով պատում է եթովպացիների ողջ երկիրը։
Քամը՝ Քանանի հայրը, տեսնելով իր հոր մերկությունը, դուրս ելավ ու այդ մասին պատմեց իր երկու եղբայրներին։
Նրանք բազմաթիվ ու լավ արոտավայրեր գտան, մի ընդարձակ երկիր իրենց առաջ, որտեղ խաղաղություն ու հանդարտություն էր տիրում, որովհետև նախկինում Քամի որդիներն էին այստեղ բնակվել։
Եվ կկործաներ նրանց, եթե ընտրյալ Մովսեսը Նրանց առջև չլիներ։ Դարձավ Տիրոջը և անցկացրեց նրա բարկությունը, Որ նրանք չկոտորվեն։
Այն օրը Տերը նորից պիտի ցույց տա իր ձեռքը՝ ազատելու իր ժողովրդի մնացորդներին, որոնք փրկվելու են Ասորեստանից և Եգիպտոսից, Բաբելոնից և Եթովպիայից, Էլամից և Արևելքից, Արաբիայից և ծովեզրյա երկրներից։
Երիվարնե՛ր հեծեք, կառքե՛ր լծեք, ելե՛ք, ո՛վ եթովպացի մարտիկներ և զինավառ լիբիացիներ, վե՛ր կացեք, աղեղներդ լարե՛ք, ո՛վ լյուդացիներ”»։
Լիդացիներն ու լիբիացիներն են եղել քո զորքն ու թիկունքը՝ պատերազմող ընտիր մարդիկ, որոնք իրենց վահաններն ու սաղավարտները քեզ մոտ են կախել, նրանք են փառավորել քեզ։
պարսիկներին ու եթովպացիներին, լիբիացիներին ու լիդացիներին, բոլորին, որ սաղավարտակիր են ու վահանավոր,