ԾՆՆԴՈՑ 10:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ հեբուսացիներին, ամորհացիներին, գերգեսացիներին, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ հեբուսացուն, ամորհացուն, գերգեսացուն, |
Չորս սերունդ պիտի անցնի, մինչև որ քո ժառանգները այստեղ կվերադառնան, որովհետև մինչ այդ ամորհացիների մեղքերը դեռ իրենց լրումին հասած չեն լինի»։
Այդ օրը Գադ մարգարեն, Դավթի մոտ գալով, ասաց նրան. «Վե՛ր կաց ու հեբուսացի Ոռնայի կալում Տիրոջ համար զոհասեղա՛ն կանգնեցրու»։
Նրանց արյունը կվերացնեմ նրանց բերանից, և նրանց գարշությունները՝ նրանց ատամների միջից, բայց նրանք ևս կմնան մեր Աստծուն և կլինեն որպես հազարապետներ Հուդայի մեջ, և Ակկարոնը՝ հեբուսացու պես։
«Երբ Տերը՝ քո Աստվածը, տանի քեզ այն երկիրը, ուր պիտի մտնես՝ այն ժառանգելու, և քո առջևից հալածի մեծ ու բազմաթիվ ազգերին՝ քետացիներին, գերգեսացիներին, ամորհացիներին, քանանացիներին, փերեզացիներին, խևացիներին ու հեբուսացիներին՝ քեզանից մեծ ու հզոր յոթ ազգերին,
Բենիամինի որդիները Երուսաղեմում բնակվող հեբուսացիներին չնվաճեցին, և հեբուսացիները բնակվում են այնտեղ Բենիամինի որդիների հետ մինչև այսօր։