ԹՎԵՐ 9:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթե պատահեր, որ ամպը քիչ օրեր հովանի լիներ խորանին, Տիրոջ հրամանով բանակում էին և Տիրոջ հրամանով ճանապարհ ընկնում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբեմն ամպը քիչ օրեր էր մնում վրանի վրա. նրանք Տիրոջ պատվերի համաձայն մնում էին և մեկնում էին Տիրոջ պատվերի համաձայն։ |
Իսրայելի որդիները Տիրոջ հրամանով բանակում էին և Տիրոջ հրամանով մեկնում։ Այն բոլոր օրերին, երբ ամպը հովանի էր լինում խորանին, Իսրայելի որդիները բանակում էին։
Անգամ եթե ամպը բազում օրեր էր մնում խորանի վրա, Իսրայելի որդիները պահում էին Տիրոջ պատվերը և չէին մեկնում։
Եթե պատահեր, որ ամպը երեկոյից մինչև առավոտ լիներ և առավոտյան վերանար, անմիջապես մեկնում էին, ցերեկ լիներ թե գիշեր։ Եվ քանի դեռ ամպը չէր վերացել, նրանք չէին մեկնում։