ԹՎԵՐ 8:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մովսեսը, Ահարոնն ու Իսրայելի բոլոր որդիները ղևտացիների հանդեպ վարվեցին այնպես, ինչպես Տերն էր պատվիրել Մովսեսին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մովսեսն ու Ահարոնը և Իսրայելի որդիների ամբողջ ժողովուրդը ղևտացիների հանդեպ արեցին այն ամենը, ինչ Տերը պատվիրել էր Մովսեսին ղևտացիների մասին։ Իսրայելի որդիներն այդպես էլ արեցին նրանց։ |
Ղևտացիներին վերակացո՛ւ կարգիր Վկայության խորանի, նրա ողջ սպասքի և նրանում գտնվող ամենի ինչի վրա։ Նրանք ուսերի վրա պիտի տանեն խորանն ու նրա ողջ սպասքը, նրանք թող ծառայեն խորանում և բնակվեն նրա շուրջը։
Իսրայելի որդիներից ես առանձնացրի ղևտացիներին և նրանց տվեցի Ահարոնին ու նրա որդիներին, որպեսզի Վկայության խորանում կատարեն սպասավորության գործը Իսրայելի որդիների փոխարեն, քավեն Իսրայելի որդիների մեղքերը, որպեսզի Իսրայելի որդիները սրբություններին չդիպչեն»։
Ղևտացիները մաքրվեցին, լվացին իրենց զգեստները և իրենց անձերը հանձնեցին Ահարոնին՝ իբրև ընծա Տիրոջ առջև։ Ապա Ահարոնը կատարեց նրանց մեղքերի քավությունը՝ սրբագործելով նրանց։
Եթե ամպն անգամ մեկ ամիս մնար ու հովանի լիներ խորանին, Իսրայելի որդիները բանակում էին ու չէին մեկնում։
Եվ ամսվա տասնչորսերորդ օրվա սկզբին, ինչպես որ Սինայի անապատում Տերը հրամայել էր Մովսեսին, այդպես էլ Իսրայելի որդիները տոնեցին այն։