ԹՎԵՐ 8:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսրայելի որդիներից ես առանձնացրի ղևտացիներին և նրանց տվեցի Ահարոնին ու նրա որդիներին, որպեսզի Վկայության խորանում կատարեն սպասավորության գործը Իսրայելի որդիների փոխարեն, քավեն Իսրայելի որդիների մեղքերը, որպեսզի Իսրայելի որդիները սրբություններին չդիպչեն»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսրայելի որդիների միջից ղևտացիներին ամբողջապես տվեցի Ահարոնին ու նրա որդիներին, որպեսզի ժողովի վրանում կատարեն Իսրայելի որդիների սպասավորության գործը և քավություն անեն Իսրայելի որդիների համար, որպեսզի Իսրայելի որդիների վրա հարված չգա, երբ Իսրայելի որդիները մոտենան սրբարանին»։ |
Ղևտացիներին վերակացո՛ւ կարգիր Վկայության խորանի, նրա ողջ սպասքի և նրանում գտնվող ամենի ինչի վրա։ Նրանք ուսերի վրա պիտի տանեն խորանն ու նրա ողջ սպասքը, նրանք թող ծառայեն խորանում և բնակվեն նրա շուրջը։
Իսկ ղևտացիները թող բանակեն Վկայության խորանի շուրջը՝ Տիրոջ առջև, որպեսզի Իսրայելի որդիները չմեղանչեն՝ խորանին դիպչելով, ղևտացիները թող պահպանեն Վկայության խորանը»։
Մովսեսը, Ահարոնն ու Իսրայելի բոլոր որդիները ղևտացիների հանդեպ վարվեցին այնպես, ինչպես Տերն էր պատվիրել Մովսեսին։
Բեթսամյուսացիներից Հեքոնեի որդիները, սակայն, չուրախացան, որ տեսել են Տիրոջ Ուխտի տապանակը։ Տերը նրանցից հիսուն հազար յոթանասուն մարդ կոտորեց։ Ժողովուրդը սգաց, քանի որ Տերը ժողովրդին մեծամեծ հարվածներ հասցրեց։