Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԹՎԵՐ 6:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ապա քահանան թող վերցնի խոյի եփված թևը, զամբյուղից մի բաղարջ հաց ու մի բաղարջ կարկանդակ և դնի ուխտավորի ձեռքերի մեջ, երբ նա ածիլած կլինի իր գլուխը։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Նրա ուխտի մազերն ածիլելուց հետո քահանան կվերցնի խոյի եփված թևը, իսկ զամբյուղից՝ մի բաղարջ շոթ, մի բաղարջ բլիթ ու կդնի ուխտավորի ձեռքերի վրա։

Տես գլուխը



ԹՎԵՐ 6:19
7 Խաչաձեւ Հղումներ  

Տերն ասաց Մովսեսին.


Նա իր ձեռքով թող մատուցի Տիրոջ ընծան՝ կրծքի ճարպն ու լյարդի բլթակը՝ դնելով Տիրոջ առջև,


Այդ ամենը դրեց Ահարոնի ձեռքերին ու նրա որդիների ձեռքերին և դրանք ընծայաբերեց Տիրոջը։


Մովսեսն ասաց Ահարոնին ու նրա որդիներին. «Միսը եփե՛ք Վկայության խորանի բակում՝ սուրբ վայրում, և այնտեղ կերե՛ք այն, ինչպես նաև նվիրագործման զամբյուղի հացերը, ինչպես որ պատվիրել էր ինձ Տերը՝ ասելով. “Ահարոնն ու նրա որդիները թող ուտեն դրանք”։


«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Եթե մի տղամարդ կամ մի կին ուխտի իրեն նվիրել Տիրոջը,


Նախքան ճարպն այրելը գալիս էր քահանայի սպասավորը և զոհ մատուցողին ասում. «Քահանային խորովելու մի՛ս տուր, և ես կաթսայում եփվող մսից չեմ առնի»։