ԹՎԵՐ 5:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Տղամարդ կամ կին, որը մարդկային որևէ մեղք գործի, և դրանով արհամարհի Տիրոջ պատվիրանները և հանցավոր դառնա, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ. “Երբ մի տղամարդ կամ մի կին, մարդկային որևէ մեղք գործելով, մեղանչի Տիրոջ դեմ, և այդ անձը հանցավոր լինի, |
Իսկ եթե կարողություն չունի ոչխարի, իր գործած մեղքերի համար երկու տատրակ կամ աղավնիների երկու ձագ թող մատուցի. մեկը՝ մեղքի համար, մյուսը՝ որպես ողջակեզ։
Նրանք եկան Գաղաադ՝ Ռուբենի որդիների, Գադի որդիների և Մանասեի կես ցեղի մոտ, խոսեցին նրանց հետ ու ասացին.
Հեսուն Աքարին ասաց. «Որդյա՛կ իմ, փա՛ռք տուր այսօր Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն, խոստովանի՛ր և պատմի՛ր ինձ, ինչ որ արեցիր, և մի՛ թաքցրու ինձնից»։