Ահա Վկայության խորանի կառուցման հաշիվը, ինչպես հրաման տվեց Մովսեսը, ղևտացիների ծառայության համար, Ահարոն քահանայի որդի Իթամարի միջոցով։
ԹՎԵՐ 4:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այս է Գեթսոնի որդիների պարտականությունը Վկայության խորանում, որոնց վերակացուն Ահարոն քահանայի որդի Իթամարն է»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այս է Գերսոնյանց որդիների տոհմերի սպասավորությունը ժողովի վրանում։ Նրանց ծառայությունը պիտի լինի Ահարոն քահանայի որդի Իթամարի ղեկավարությամբ։ |
Ահա Վկայության խորանի կառուցման հաշիվը, ինչպես հրաման տվեց Մովսեսը, ղևտացիների ծառայության համար, Ահարոն քահանայի որդի Իթամարի միջոցով։
Գեթսոնի որդիներն իրենց ողջ ծառայության մեջ, թե ինչ են կրելու և ինչ աշխատանք են անելու, թող հետևեն Ահարոնի ու նրա որդիների ցուցմունքներին. նրանց հաշվառե՛ք անուն առ անուն և ճշտե՛ք յուրաքանչյուրի կրելիքը։
Այս է Վկայության խորանում Մերարիի որդիների գնդի պարտականությունն իրենց գործերում, Ահարոն քահանայի որդի Իթամարի հսկողության ներքո»։