ԹՎԵՐ 4:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ոսկե զոհասեղանը թող ծածկեն կապույտ կերպասով, դրա վրա կաշվե կապույտ ծածկոց գցեն և ապա տեղադրեն բռնակները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ոսկե սեղանի վրա կփռեն կապուտակ մի կերպաս և այն կծածկեն թեհաշի մորթիներից շինված մի ծածկոցով, ապա կանցկացնեն դրա ձողերը։ |
Խունկ ծխելու ոսկե սեղանը կտեղավորես Ուխտի տապանակի առաջ։ Քողե վարագույր կանցկացնես Վկայության խորանի դռանը։
Ապա թող վերցնեն պաշտամունքի ողջ սպասքը, որոնցով պաշտամունք են կատարում սրբարանում, պատեն կապույտ կերպասով և ծածկեն կաշվե կապույտ ծածկոցով ու դնեն լծակների վրա։
Այն թող ծածկեն կաշվե կապույտ ծածկոցով, իսկ դրա վրա կապույտ ձորձ գցեն, և ապա հագցնեն բռնակները։
Եվ մի ուրիշ հրեշտակ եկավ ու կանգնեց զոհասեղանի մոտ։ Նա ոսկե խնկաման ուներ, և նրան շատ խունկ տրվեց, որպեսզի աղոթք մատուցի բոլոր սրբերին ոսկե զոհասեղանի վրա՝ աթոռի առաջ։