Այդ քաղաքները նրանց բնակության վայրերը թող լինեն, իսկ ագարակները թող լինեն նրանց հոտերի և ամեն տեսակ չորքոտանիների համար արածելու վայրեր։
ԹՎԵՐ 35:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քաղաքների շուրջը գտնվող ագարակները, որ տալու եք ղևտացիներին, քաղաքի պարիսպներից դուրս շուրջանակի երկու հազար կանգուն շառավիղով տարածություն պետք է ունենան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քաղաքի ագարակները, որ տալու եք ղևտացիներին, քաղաքի պարսպից դուրս շուրջանակի պետք է ունենան երկու հազար կանգուն տարածություն։ |
Այդ քաղաքները նրանց բնակության վայրերը թող լինեն, իսկ ագարակները թող լինեն նրանց հոտերի և ամեն տեսակ չորքոտանիների համար արածելու վայրեր։
Քաղաքից դուրս՝ արևելյան կողմում, չափե՛ք երկու հազար կանգուն, արևմտյան կողմում՝ երկու հազար կանգուն, հյուսիսային կողմում՝ երկու հազար կանգուն, հարավային կողմում՝ երկու հազար կանգուն։ Դրանց մեջտեղում գտնվող քաղաքը, ինչպես և նրա շուրջն ընկած տարածքը պետք է պատկանեն ղևտացիներին։