ԹՎԵՐ 35:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այդ քաղաքները նրանց բնակության վայրերը թող լինեն, իսկ ագարակները թող լինեն նրանց հոտերի և ամեն տեսակ չորքոտանիների համար արածելու վայրեր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քաղաքները նրանց բնակության համար կլինեն, իսկ ագարակները՝ նրանց արջառների, նրանց հոտերի և նրանց անասունների համար։ |
Դրանից սրբարանինն է լինելու հինգ հարյուրական ձողաչափ՝ չորս կողմերից, բաց տարածությունների շուրջն էլ՝ հիսունական կանգուն։
«Հրամայի՛ր Իսրայելի որդիներին, որ իրենց բաժին հասած կալվածքներից բնակվելու համար քաղաքներ և այդ քաղաքների շուրջն ընկած ագարակները տան ղևտացիներին։
Քաղաքների շուրջը գտնվող ագարակները, որ տալու եք ղևտացիներին, քաղաքի պարիսպներից դուրս շուրջանակի երկու հազար կանգուն շառավիղով տարածություն պետք է ունենան։
Իսկ եթե Իսրայելի որդիներին պատկանող մի քաղաքից այնտեղ բնակվող ղևտացին իր ցանկությամբ գա Տիրոջ ընտրած վայրը,
տվեցին Կարիաթարբոկը՝ Ենակի որդիների քաղաքամայրը, այսինքն՝ Քեբրոնը, Հուդայի լեռան վրա, և նրա շուրջը եղած արոտավայրերը։