Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԹՎԵՐ 35:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

այդ դեպքում ժողովուրդը հարվածողի և սպանվածի մերձավորի միջև դատ թող անի ըստ հետևյալ դատաստանի.

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

այն ժամանակ ժողովուրդը սպանողի և արյան վրեժխնդրություն ունեցողի միջև դատաստան թող տեսնի ըստ այս օրենքների.

Տես գլուխը



ԹՎԵՐ 35:24
4 Խաչաձեւ Հղումներ  

Այդ քաղաքները ձեզ համար սպանվածի ազգականի վրեժխնդրությունից փրկվելու համար ապաստան թող լինեն։ Սպանողը թող մահվան չդատապարտվի, մինչև ժողովրդի դատաստանի առջև չկանգնի։


կամ մահ պատճառող քարով առանց չարամտության է հարվածել նրան ու սպանել, սակայն սպանվողը նրա թշնամին չէր, և նա չէր ցանկանում նրան չարիք պատճառել,


ժողովուրդը սպանողին թող փրկի սպանվածի մերձավորների ձեռքից։ Ժողովուրդը նրան թող հետ ուղարկի ապաստան-քաղաք, որտեղ նա ապաստանել էր։ Նա թող բնակվի այնտեղ, մինչև որ վախճանվի սուրբ յուղով օծված քահանայապետը։


Թող նա այդ քաղաքում բնակվի, մինչև որ ատյանում կանգնի ժողովրդի առաջ, մինչև որ այն օրերին եղող մեծ քահանան վախճանվի։ Հետո սպանողը թող վերադառնա և գա իր տեղը՝ իր տունը, այն քաղաքը, որտեղից փախել է”»։