Ահարոնի որդիներին տվեցին նաև ապաստանի քաղաքները՝ Քեբրոնն ու Ղոբնան՝ իրենց արվարձաններով, Եղոնը՝ իր արվարձաններով, Եսթամովը՝ իր արվարձաններով,
ԹՎԵՐ 35:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ղևտացիներին տրվելիք քաղաքներից վեցը որպես ապաստան թող ծառայեն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ձեր տալիք քաղաքներից վեցը ապաստարան-քաղաքներ թող լինեն ձեզ համար։ |
Ահարոնի որդիներին տվեցին նաև ապաստանի քաղաքները՝ Քեբրոնն ու Ղոբնան՝ իրենց արվարձաններով, Եղոնը՝ իր արվարձաններով, Եսթամովը՝ իր արվարձաններով,
Այդ քաղաքները ձեզ համար սպանվածի ազգականի վրեժխնդրությունից փրկվելու համար ապաստան թող լինեն։ Սպանողը թող մահվան չդատապարտվի, մինչև ժողովրդի դատաստանի առջև չկանգնի։
Ղևտացիներին տրվելիք քաղաքներից վեցը պետք է լինեն ապաստանի քաղաքներ, որոնք ապաստան պիտի ծառայեն սպանություն գործած փախստականների համար։ Այս քաղաքներից բացի, նրանց պիտի տաք ևս քառասուներկու քաղաքներ։
Սրանք են Իսրայելի բոլոր որդիների և եկած, նրանց մեջ բնակվածների համար որոշված ապաստան քաղաքները, ուր կարող է փախչել ամեն ոք, որ ակամա մարդ է սպանել, որպեսզի չսպանվի սպանվածի արյունակցի ձեռքով, մինչև որ ատյանում չկանգնի ժողովրդի առաջ։