Նրանք գերեցին նաև Սոդոմում բնակվող Ղովտին՝ Աբրամի եղբորորդուն, ավար առան նրա ունեցվածքը և գնացին։
ԹՎԵՐ 32:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մենք Հորդանան գետի այն կողմում և ավելի հեռու նրանց մեջ ժառանգություն չենք ստանա, որովհետև մենք մեր բաժինն ստացել ենք Հորդանանի այս կողմում՝ արևելքում»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մենք չենք ուզում Հորդանան գետի այն կողմում և էլ ավելի հեռու տեղերում նրանց հետ ժառանգություն ունենալ, քանի որ մեր ժառանգությունը մեզ է հասել Հորդանան գետի այս կողմում՝ արևելքում»։ |
Նրանք գերեցին նաև Սոդոմում բնակվող Ղովտին՝ Աբրամի եղբորորդուն, ավար առան նրա ունեցվածքը և գնացին։
Իսրայելի արքա Փակեեի օրոք եկավ Ասորեստանի Թագղաթփաղասար արքան, գրավեց Այինը, Կաբեելը, Բեթմաաքան, Հանոքը, Կենեզը, Ասորը, Գաղաադը, Գալիլեան ու Նեփթաղիմի ամբողջ երկիրը և նրանց բնակիչներին քշեց Ասորեստան։
և Մանասեի կես ցեղն իրենց բաժինն ստացել են Հորդանան գետի այն կողմում՝ Երիքովի դիմաց, հարավից դեպի արևելք ձգվող մասում»։
Իսկ երկու ցեղերը՝ Ռուբենի և Գադի ցեղերը, Մանասեի կես ցեղի հետ ստացան իրենց ժառանգությունը, որ տվել էր Մովսեսը Հորդանան գետի այն կողմում՝ արևելքում. Տիրոջ ծառա Մովսեսը նրանց մեջ բաժանեց.