Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԹՎԵՐ 32:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Նրանք, դիմելով Մովսեսին, ասացին. «Մեր ոչխարների ու մյուս անասունների համար պատսպարաններ շինենք, մեր ընտանիքների համար՝ քաղաքներ,

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Նրանք մոտեցան Մովսեսին և ասացին. «Թող մենք այստեղ մեր անասունների համար փարախներ և մեր ընտանիքների համար քաղաքներ շինենք.

Տես գլուխը



ԹՎԵՐ 32:16
7 Խաչաձեւ Հղումներ  

իսկ Հակոբը գնաց Վրաններ [𝕸 Սոկկոտ], այնտեղ իր համար կացարաններ կանգնեցրեց, իսկ իր հոտերի համար փարախներ շինեց։ Այդ պատճառով էլ այդ վայրը կոչեց Վրաններ։


Իսաքարը բարին ցանկացավ՝ հանգստանալով իր տարածքներում։


Քանի որ դուք խոտորվել եք Աստծուց, նա ձեզ դարձյալ կթողնի այս անապատում, և դուք պատճառ կդառնաք, որ ամբողջ ժողովուրդը կործանվի»։


իսկ մենք ինքներս կզինվենք Տիրոջ առջև, կգնանք Իսրայելի մյուս որդիների առջևից, մինչև որ նրանց հաստատենք իրենց տեղերում։ Իսկ մեր ժողովուրդը, որպեսզի ապահով լինի այս երկրի բնակիչներից, թող բնակվի պարսպապատ քաղաքներում։


Դանի ցեղից՝ Եգղիի որդի իշխան Բակքիրը,


Իսկ ձեր կանայք, երեխաները և անասունները, գիտեմ, որ շատ անասուն ունեք, թող բնակվեն ձեր այն քաղաքներում, որ ես տվեցի ձեզ,


և տեսավ իր իշխանությունը, որովհետև այնտեղ բաժանվեց Իսրայելի առաջնորդների հետ միացած իշխանների երկիրը, և Տերն իր արդարությունն ու դատաստանը գործադրեց ի նպաստ Իսրայելի»։