Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԹՎԵՐ 31:49 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

և ասացին նրան. «Մենք՝ քո ծառաները, հաշվառման ենթարկեցինք ռազմիկներին և տեսանք, որ նրանցից ոչ ոք չի պակասում։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

և Մովսեսին ասացին. «Մենք՝ քո ծառաները, հաշվառեցինք մեր ձեռքի տակ գտնվող զինվորներին. մեզանից ոչ մի մարդ չի պակասում։

Տես գլուխը



ԹՎԵՐ 31:49
6 Խաչաձեւ Հղումներ  

Ամեն օր խոշտանգվեցի Եվ առավոտները կշտամբանք կրեցի»։


«Երբ Իսրայելի որդիների թիվն իմանալու համար մարդահամար անես, նրանք Տիրոջը թող տան իրենց փրկագինը, որպեսզի մարդահամարի ժամանակ պատուհասի չենթարկվեն։


Մովսեսին ներկայացան բոլոր զորահրամանատարները՝ հազարապետներն ու հարյուրապետները,


Դրա համար Տիրոջը որպես ընծա բերել ենք ինչ ոսկյա իր որ գտնվում է յուրաքանչյուրիս մոտ՝ թևնոց, ապարանջան, մատանի, մանյակ և ընդելուզված ծամկալ, որպեսզի Տիրոջից քավություն ստանանք»։


որպեսզի կատարվի խոսքը, որ ասել էր՝ «Նրանց, ում ինձ տվեցիր, նրանցից և ոչ մեկին չկորցրի»։