ԹՎԵՐ 31:47 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մովսեսը Իսրայելի որդիներին հասնող ավարի այս բաժնից յուրաքանչյուր հիսուն մարդուց և անասունից վերցրեց մեկին և տվեց ղևտացիներին, որոնք ծառայում էին Տիրոջ խորանում, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մովսեսը Իսրայելի որդիների հասանելիքի կես բաժնից վերցրեց հիսունից մեկը, թե՛ մարդկանցից և թե՛ անասուններից ու դրանք տվեց Տիրոջ վրանի ծառայությունն անող ղևտացիներին, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ |
Իսկ ղևտացիները թող բանակեն Վկայության խորանի շուրջը՝ Տիրոջ առջև, որպեսզի Իսրայելի որդիները չմեղանչեն՝ խորանին դիպչելով, ղևտացիները թող պահպանեն Վկայության խորանը»։
իսկ Իսրայելի որդիներին հասնող բաժնի ամեն հիսուն գերիներից և բոլոր անասուններից՝ արջառից, ոչխարից, էշից մեկը կհանձնես ղևտացիներին, որոնք ծառայում են Տիրոջ խորանում»։
Նրանց փայտահատներ ու ջրկիրներ կարգեց ամբողջ ժողովրդի և Տիրոջ զոհասեղանի համար, այն վայրի համար, որ Տերը պիտի ընտրեր, և մինչև այսօր նրանք ծառայում են այդպես։