Քահանաները պոռնիկ կամ պղծված կին չպետք է առնեն։ Չպետք է առնեն նաև ամուսնուց բաժանված կին, որովհետև քահանան սուրբ պետք է լինի Տիրոջ՝ իր Աստծու համար։
ԹՎԵՐ 30:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ եթե նրա ամուսինը հավանություն չի տալիս այն օրը, երբ լսել էր նրա բոլոր ուխտերն ու խոստումները, ապա դրանք անվավեր են, քանի որ ամուսինը հանձնառու չի եղել։ Տերն այդ կնոջն անպարտ թող համարի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց որբևայրի կամ արձակված կնոջ ուխտը և նրա ստանձնած որևէ պարտավորություն հաստատ կմնա նրա համար։ |
Քահանաները պոռնիկ կամ պղծված կին չպետք է առնեն։ Չպետք է առնեն նաև ամուսնուց բաժանված կին, որովհետև քահանան սուրբ պետք է լինի Տիրոջ՝ իր Աստծու համար։
ու եթե այդ մասին իմանա նրա ամուսինը և լռելյայն հավանություն տա այն օրը, երբ լսել էր այդ մասին, ապա նրա բոլոր ուխտերն ու խոստումները պետք է մնան ուժի մեջ և կատարվեն։
Գրեթե ութսունչորս տարեկան մի այրի էր, չէր հեռանում տաճարից, այլ ծոմապահությամբ և աղոթքով գիշեր-ցերեկ ծառայում էր Աստծուն։
Ամուսնացած կինն Օրենքով կապված է իր ամուսնուն նրա կենդանության ժամանակ, իսկ եթե ամուսինը մեռնի, արձակված է ամուսնական կապից։