Եվ եթե հորեղբայրներ էլ չունի, նրա ժառանգությունը տվե՛ք նրա մերձավոր ազգականին։ Նրա ունեցածն իր ցեղից որևէ մեկը թող ժառանգի։ Դա Իսրայելի որդիների համար դատաստանական օրենք թող լինի, ինչպես Տերն է հրամայել Մովսեսին”»։
Եվ եթե հորեղբայրներ էլ չունենա, նրա ժառանգությունը կտաք նրա տոհմի մեջ նրան ամենից մոտ ազգականին, և նա՛ կլինի նրա ժառանգը։ Սա Իսրայելի որդիների համար դատաստանի կանոն լինի, ինչպես Տերը պատվիրեց Մովսեսին”»։
Իմ հորեղբայր Սելովմի որդի Անամայելը Տիրոջ խոսքի համաձայն ինձ մոտ՝ բանտի սրահը, եկավ և ասաց ինձ. «Գնի՛ր իմ ագարակը, որը գտնվում է Անաթովթում՝ Բենիամինի երկրում, որովհետև քեզ է հարմար ձեռք բերել այդ ժառանգությունը, քանզի ավագը դու ես»։ Այն ժամանակ ես հասկացա, որ դա Տիրոջ խոսքն է,
Նրան փրկագնով կարող է ազատել նրա հորեղբայրը, հորեղբոր որդին կամ իր ցեղի արյունակից ազգականներից մեկը։ Իսկ եթե ինքը հարստանա, ինքը կարող է փրկագնով ազատել իրեն։