Ամրամն իրեն կին առավ իր հորեղբոր դուստր Հովքաբեթին, որը նրան ծնեց Ահարոնին, Մովսեսին ու նրանց քույր Մարիամին։ Ամրամն ապրեց հարյուր երեսունյոթ տարի։
ԹՎԵՐ 26:58 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սրանք են Ղևիի որդիների գնդերը. Ղոբենիի գունդը, Քեբրոնի գունդը, Կորխի գունդը և Մուսիի գունդը։ Կահաթը ծնեց Ամրամին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սրանք են ղևտացիների տոհմերը. Ղոբենյանների տոհմը, Քեբրոնյանների տոհմը, Մոողյանների տոհմը, Մուսյանների տոհմը և Կորխյանների տոհմը։ |
Ամրամն իրեն կին առավ իր հորեղբոր դուստր Հովքաբեթին, որը նրան ծնեց Ահարոնին, Մովսեսին ու նրանց քույր Մարիամին։ Ամրամն ապրեց հարյուր երեսունյոթ տարի։
Կորխը՝ Ղևիի որդի Կահաթի որդի Իսահառի որդին, Դաթանն ու Աբիրոնը՝ Ռուբենի որդի Եղիաբի որդիները, ինչպես նաև Օնանը՝ Ռուբենի որդի Փաղեթի որդին, իրար հետ պայմանավորվելով՝
Կահաթինը՝ Ամրամի գունդը, Իսահառի գունդը, Քեբրոնի գունդը և Ոզիելի գունդը։ Սրանք Կահաթի գնդերն են։