Լիան հղիացավ և Հակոբի համար որդի ծնեց։ Լիան նրան կոչեց Ռուբեն՝ ասելով. «Տերը տեսավ իմ տառապանքները։ Հիմա իմ ամուսինը կսիրի ինձ»։
ԹՎԵՐ 26:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ռուբենը՝ Իսրայելի անդրանիկ որդին, և Ռուբենի որդիները՝ Ենովքը և Ենովքի գունդը, Փաղղուսը և Փաղղուսի գունդը, Քարմին և Քարմիի գունդը, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ռուբենը՝ Իսրայելի անդրանիկը, և Ռուբենի որդիները. Ենոքից՝ Ենոքյանների տոհմը, |
Լիան հղիացավ և Հակոբի համար որդի ծնեց։ Լիան նրան կոչեց Ռուբեն՝ ասելով. «Տերը տեսավ իմ տառապանքները։ Հիմա իմ ամուսինը կսիրի ինձ»։
Երբ Իսրայելը բնակություն հաստատեց այդ երկրում, Ռուբենը գնաց ու պառկեց իր հոր հարճի՝ Բալլայի հետ։ Իսրայելն իմացավ և շատ վատ ընդունեց դա։ Հակոբի որդիները տասներկուսն էին։
Իսրայելի անդրանիկի՝ Ռուբենի որդիները։ Թեև նա էր անդրանիկը, սակայն, իր հոր անկողինը պղծելու պատճառով, հայրը՝ Իսրայելը, իր օրհնությունը տվեց իր որդի Հովսեփին։ Ռուբենը ազգահամարի մեջ իբրև անդրանիկ չգրվեց։
Նրանց ցեղերի ընտանիքների նահապետները սրանք են՝ Իսրայելի անդրանիկի՝ Ռուբենի որդիները՝ Ենովքը, Փաղղուսը, Ասրովնը ու Քարմին. սա է Ռուբենի ցեղը։
«Տերը հրամայել է Մովսեսին հաշվառման ենթարկել քսան տարեկան և ավելի մեծերին»։ Իսրայելի որդիները, որոնք ելան Եգիպտոսից, սրանք են.