ԹՎԵՐ 26:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ Ասերի դստեր անունն էր Սարա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Գաղաադի որդիները սրանք են. Իեզերից՝ Իեզերյանների տոհմը, |
Մանասեի մյուս որդիներին, Աբիեզերի որդիներին, Քեղեկի որդիներին, Եսրիելի որդիներին, Սյուքեմի որդիներին, Սեմիրայիի որդիներին, Ոփերի որդիներին բաժին հասավ ըստ իրենց տոհմերի։ Սրանք են Հովսեփի որդու՝ Մանասեի որդիները, արու զավակներն ըստ իրենց տոհմերի։
Տիրոջ հրեշտակը եկավ ու նստեց այն կաղնու տակ, որ գտնվում էր Եփրայում և պատկանում էր Աբիեզերի տոհմից Հովասին։ Նրա որդի Գեդեոնը կալում ցորեն էր կալսում՝ վախենալով մադիանացիներից։
Գեդեոնն այնտեղ Տիրոջը զոհասեղան շինեց, այն կոչեց «Տիրոջ խաղաղություն»։ Դա այնտեղ է մինչև այսօր՝ Աբիեզերի տոհմի Եփրայում։
Տիրոջ հոգին զորացրեց Գեդեոնին, նա եղջերափող փչեց, և Աբիեզերի տոհմի մարդիկ խրախուսվելով գնացին նրա հետևից։
Նա նրանց ասաց. «Ես հիմա ի՞նչ եմ արել ձեր արածի համեմատ. մի՞թե Եփրեմի ճռաքաղը Աբիեզերի խաղողաքաղից լավ չէ.