Գիշերն Աստված եկավ Բաղաամի մոտ և ասաց նրան. «Քանի որ քեզ կանչելու համար են եկել այս մարդիկ, վե՛ր կաց, գնա՛ նրանց հետ, բայց կանես այն, ինչ ես կասեմ քեզ»։
ԹՎԵՐ 23:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աստված ընդառաջ եկավ Բաղաամին, խոսք դրեց նրա բերանը՝ ասելով. «Վերադարձի՛ր Բաղակի մոտ և այսպե՛ս խոսիր»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տերը դուրս եկավ Բաղաամի առաջ, խոսք դրեց նրա բերանը՝ ասելով. «Վերադարձի՛ր Բաղակի մոտ և այսպե՛ս ասա»։ |
Գիշերն Աստված եկավ Բաղաամի մոտ և ասաց նրան. «Քանի որ քեզ կանչելու համար են եկել այս մարդիկ, վե՛ր կաց, գնա՛ նրանց հետ, բայց կանես այն, ինչ ես կասեմ քեզ»։
Աստծու հրեշտակն ասաց Բաղաամին. «Գնա՛ այս մարդկանց հետ, բայց զգո՛ւյշ եղիր և խոսի՛ր այն, ինչ ասելու եմ քեզ»։ Բաղաամը գնաց Բաղակի իշխանների հետ։
Եվ վերադարձավ նրա մոտ, որը կանգնած էր իր ողջակեզի մոտ։ Նրա հետ էին նաև մովաբացիների բոլոր իշխանները։ Բաղակը նրան ասաց. «Ի՞նչ խոսեց Տերը»։
Բաղաամը, տեսնելով, որ Տիրոջը հաճելի է Իսրայելին օրհնելը, այլևս հմայությունների չդիմեց, ինչպես սովոր էր, այլ երեսը դարձրեց դեպի անապատ։
Ես նրանց եղբայրներից քեզ նման մի մարգարե մեջտեղ կհանեմ, իմ պատգամները կդնեմ նրա բերանը, և նա նրանց կասի այն, ինչ ես կպատվիրեմ նրան։