Ես ջրհեղեղ պիտի բերեմ երկրի վրա՝ ոչնչացնելու երկնքի տակ գտնվող ամեն մի մարմին, որի մեջ կենդանի շունչ կա, և այն ամենը, ինչ կա երկրի վրա, պիտի ոչնչանա։
ԹՎԵՐ 18:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ես Իսրայելի որդիների միջից, որպես Տիրոջը տրված ընծա, վերցրի ձեր ղևտացի եղբայրներին, որպեսզի նրանք սպասավորեն Վկայության խորանում, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ահա ես Իսրայելի որդիների միջից վերցրի ձեր եղբայրներին՝ ղևտացիներին, իբրև ձեզ համար Տիրոջը տրված ընծա, որպեսզի կատարեն ժողովի վրանի սպասավորությունը։ |
Ես ջրհեղեղ պիտի բերեմ երկրի վրա՝ ոչնչացնելու երկնքի տակ գտնվող ամեն մի մարմին, որի մեջ կենդանի շունչ կա, և այն ամենը, ինչ կա երկրի վրա, պիտի ոչնչանա։
Ես կկարծրացնեմ փարավոնի և բոլոր եգիպտացիների սրտերը, և կգան դրանց հետևից, ու ես կփառավորվեմ փարավոնի, նրա ամբողջ զորքի, կառքերի ու հեծելազորի առաջ։
Ահա ես նրան օգնական տվեցի Եղիաբին՝ Դանի ցեղից Աքիսամի որդուն, նաև շատերին տվեցի իմաստություն, որպեսզի անեն այն, ինչ պատվիրել եմ քեզ՝
«Ես եմ, ես այն նույնն եմ, որ մխիթարեցի քեզ։ Իմացի՛ր, թե դու ո՛վ էիր, որ վախեցար մահկանացու մարդուց և ադամորդուց, որոնք չորացան խոտի պես։
Ուստի Տերը՝ Աստված, այսպես է ասում. ահա ես դատ եմ անելու ուժեղ ու տկար ոչխարների միջև նրա համար,
«Ես ահա վերցրի ղևտացիներին Իսրայելի որդիների միջից՝ Իսրայելի որդիների՝ արգանդ բացող բոլոր անդրանիկների փոխարեն. թող լինեն նրանց փրկագինը և ինձ պատկանեն,
որովհետև բոլոր անդրանիկներն իմն են։ Այն օրը, երբ եգիպտացիների երկրում կոտորեցի բոլոր անդրանիկներին, Ինձ համար առանձնացրի Իսրայելի բոլոր անդրանիկներին՝ մարդուց մինչև անասուն, որովհետև ես եմ Տերը»։
«Ղևտացիներին Իսրայելի որդիների բոլոր անդրանիկների փոխարեն հանձնիր ինձ, ինչպես նաև ղևտացիների անասունները՝ նրանց անասունների անդրանիկների փոխարեն։ Ղևտացիներն ինձ պիտի պատկանեն, որովհետև ես եմ Տերը։
Ղևտացիներին կկարգես քո եղբայր Ահարոնի ու նրա որդիների՝ քահանաների իշխանության տակ՝ իբրև Իսրայելի որդիներից ինձ տրված ընծա։