Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԹՎԵՐ 18:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ձեր ստացած բոլոր տասանորդներից Տիրոջը մաս պիտի հանեք, այդ թվում՝ նաև առաջին բերքից սրբագործվածից”։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ձեզ տրված բոլոր ընծաներից Տիրոջ համար պիտի մատուցեք ամեն բարձրացնելու ընծան, դրա ամենաընտիրը, դրա սուրբ մասը պիտի մատուցեք”։

Տես գլուխը



ԹՎԵՐ 18:29
4 Խաչաձեւ Հղումներ  

և վերցնելով ձեր հորն ու ձեր ունեցվածքը՝ եկե՛ք ինձ մոտ։ Ես ձեզ կտամ Եգիպտոսի բոլոր բարիքներից, և դուք կվայելեք երկրի սերուցքը”։


դա թող հավիտենական օրենք լինի Ահարոնի և նրա որդիների վերաբերյալ՝ Իսրայելի որդիների համար, քանզի դա է նրանց բաժինը։ Եվ դա Իսրայելի որդիների՝ իրենց փրկության համար Տիրոջ առաջ զոհաբերվելիք նվերը թող լինի։


Ըստ այդմ էլ դուք մաս պիտի հանեք Տիրոջը այդ տուրքից, որ պիտի ստանաք Իսրայելի որդիներից իբրև տասանորդ, և դրանից տուրք պիտի տաք Տիրոջը, Ահարոն քահանային։


Դու ղևտացիներին ասա՛. “Երբ դրանից ընտիրը նվիրաբերեք Տիրոջը, մնացյալը թող պատկանի ղևտացուն՝ կալի արդյունք և հնձանի պտուղ։