Մովսեսն ասաց Ահարոնին. «Վերցրո՛ւ բուրվառը, դրա մեջ զոհասեղանի վրայից վերցրած կրա՛կ դիր, դրա վրա խո՛ւնկ լցրու, շտապ տա՛ր բանակատեղի և քավությո՛ւն խնդրիր նրանց մեղքերի համար, որովհետև Տերը զայրացել է և սկսել է կոտորել ժողովրդին»։
եթե իրենց քաղաքներում բնակվող ձեր եղբայրներից որևէ մեկը արյան դիմաց արյան, օրենքին ու պատվիրանին, իրավունքներին ու դատաստաններին վերաբերող գործով դիմի ձեզ, ապա բացատրե՛ք նրանց, որ չմեղանչեն Աստծու դեմ, և ո՛չ ձեր, ո՛չ էլ ձեր եղբայրների վրա բարկություն չիջնի։ Այսպես արե՛ք և չեք մեղանչի։
Տիրոջ առաջ նա թող մորթի ժողովրդի մեղքերի քավության այծը և դրա արյունից թող տանի վարագույրից ներս ու ցանի այնպես, ինչպես զվարակի արյունը։ Նա թող այդ արյունից ցանի Քավության վրա՝ Քավության առջև։
Նա այդ կերպ սրբարանը թող մաքրի Իսրայելի որդիների պղծություններից, նրանց կատարած անիրավություններից և նրանց բոլոր մեղքերից։ Նույն կերպ թող վարվի Վկայության խորանի հետ, որ կանգնեցված է բանակատեղիում՝ նրանց անմաքրություններով շրջապատված։
Ահարոնը վերցրեց բուրվառը, ինչպես իրեն ասել էր Մովսեսը, և գնաց ժողովրդի մոտ։ Մարդկանց կոտորածն արդեն սկսվել էր։ Ահարոնը խնկարկեց և քավություն խնդրեց ժողովրդի գործած մեղքերի համար։