Զոհասեղանի ծայրերին եզե՛րք պատրաստիր։ Մոխրի ամանները, տաշտերը, մսահանները, կրակամանները և ամբողջ սպասքը պղնձից կպատրաստես։
ԹՎԵՐ 16:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Յուրաքանչյուրդ վերցրե՛ք ձեր բուրվառը և խո՛ւնկ դրեք նրանց վրա. յուրաքանչյուրն իր բուրվառը թող մատուցի Տիրոջ առջև՝ երկու հարյուր հիսուն բուրվառ, նաև դու և Ահարոնը՝ յուրաքանչյուրդ ձեր բուրվառով»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Առե՛ք ամեն մեկդ ձեր բուրվառները, նրանց մեջ խո՛ւնկ դրեք և մոտեցրե՛ք Տիրոջ առաջ՝ յուրաքանչյուրն իր բուրվառը, այսինքն՝ երկու հարյուր հիսուն բուրվառ. դու էլ, Ահարոնն էլ. յուրաքանչյուրդ ձեր բուրվառը»։ |
Զոհասեղանի ծայրերին եզե՛րք պատրաստիր։ Մոխրի ամանները, տաշտերը, մսահանները, կրակամանները և ամբողջ սպասքը պղնձից կպատրաստես։
Իսրայելի տան ծերերից յոթանասուն հոգի և նրանց մեջ՝ Սափանի որդի Հեզոնիան, որ նրանց առջև էր կանգնած։ Յուրաքանչյուրի ձեռքում՝ բուրվառ։ Խնկի ծուխն էլ բարձրանում, կուտակվում էր ամպի պես։
Եվ Մովսեսն ասաց Կորխին. «Մաքրի՛ր քո մարդկանց, և առավոտյան պատրա՛ստ եղեք Տիրոջ առաջ կանգնելու դու և Ահարոնը։
Եվ դրանց վրա կրակ դրեցին և խունկ լցրին ու կանգնեցին Վկայության խորանի դռանը, նաև Մովսեսն ու Ահարոնը։
Արդ, առա՛ջ եկեք, որ ես ձեզ դատեմ Տիրոջ առաջ և պատմեմ ձեզ այն բոլոր բարերարությունները, որ Տերն արել է ձեզ ու ձեր հայրերին։